Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե ուժեղագույնը միշտ հաղթեր, աշխարհն այլանդակ կլիներ». Կլոպ

18:30, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2016 թ.
«Եթե ուժեղագույնը միշտ հաղթեր, աշխարհն այլանդակ կլիներ». Կլոպ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ ցանկանում է իր գլխավորած թիմը դառնա աշխարհի լավագույն թիմերից մեկը։

«Մենք միակ մարդիկ ենք, որ կարող ենք փոխել մեր դիրքը մրցաշարային աղյուսակում, ոչ ոք դա մեր փոխարեն չի անի։ Դուք կարող եք ասել, որ նրանք ունեն որևէ ուժեղ ֆուտբոլիստ, բայց դա անիմաստ է։ Մենք կաշխատենք այն ամենի հետ, ինչ ունենք։ Մենք պետք է ավելին անենք։ Ցանկանում ենք դառնալ աշխարհի լավագույն թիմերից մեկը։ Դա կապված է գործին մեր վերաբերմունքից։ Եթե ուժեղագույնը միշտ հաղթեր, աշխարհն այլանդակ կլիներ։ Մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի պայքարել իր ցանկացածի համար։ Չկան երաշխիքներ, բայց կա հնարավորություն»,- նշել է Կլոպը։

7412 | 0
Facebook