Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ծաղկակաղամբի օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը

21:15, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2016 թ.
Ծաղկակաղամբի օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը

Ծաղկակաղամբը հարուստ է շատ օգտակար վիտամիններով, հանքային աղերով, հատկապես կալիումական աղերով, ֆոսֆորական աղերով, պարունակում է կալցիում, մագնեզիում, երկաթ, օրգանական թթուներ, վիտամին C, B1, B2, B6, P, РР, А, Н.K:

Ծաղկակաղամբի մեջ առկա սպիտակուցները հարուստ են ամինաթթուներով /արգինին, լիզին/: Կաղամբի այս տեսակը օրգանիզմի համար ավելի դյուրամարս է քան կաղամբի մյուս տեսակները: Այս տեսակետից այն հարմար է օգտագործել ոչ միայն առօրյա սննդի, այլ նաև դիետիկ սննդի համար, հատկապես նրանք, ովքեր ունեն ստամոքսի խոց, ստամոքս - աղիքային, լյարդի և միզապարկի, տասներկումատնյա աղիքի հիվանդություններ հեշտությամբ կարող են մարսել եփած ծաղկակաղամբը: Այն շատ հարմար է նաև երեխաների նուրբ մարսողության համար: Շնորհիվ բիոտինի մեծ պաշարի, ծաղկակաղամբը հրաշալի հակաբորբոքային սննդի միջոց է: Ծաղկակաղամբի շարունակական օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը կանանց մոտ և շագանակագեղձի քաղցկեղի վտանգը տղամարդկանց մոտ: Ծաղկակաղամբի հյութը խորհուրդ է տրվում գաստրիտ, շաքարախտ, բրոնխիտ, երիկամների հետ խնդիրներ ունեցող հիվանդություններին:

11989 | 0
Facebook