Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հատուկ հնարք` խմել և ընդհանրապես չհարբել

02:10, կիրակի, 11 սեպտեմբերի, 2016 թ.
Հատուկ հնարք` խմել և ընդհանրապես չհարբել
     Բոստոնի գարեջրի գործարանի համահիմնադիրներից Ջիմ Քոչը հայտնել է, որ ինքը գտել է հատուկ հնարք, որի միջոցով հնարավոր է խմել սրտի ուզածի չափով և ընդհանրապես չհարբել: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, Ջիմը նշել է, որ խմիչքի ազդեցությունից խուսափելու գաղտնիքը թթխմոր ուտելն է: Թթխմորը պարունակում է հատուկ ֆերմենտ, որը կոչվում է ալկոհոլ դեհիդրոգենազ: Մինչ ալկոհոլը կհասնի գլխուղեղին և գինովցածություն կառաջացնի, այդ ֆերմենտն ալկոհոլի մոլեկուլները կվերածի ածխածնի, ջրածնի ու թթվածնի: Այդ իսկ պատճառով Ջիմը Քոչը նշել է, որ յուրաքանչյուր անգամ խմիչք օգտագործելուց առաջ մեկ թեյի գդալ թթխմոր ուտելը լիովին կանխում է խմիչքի՝ ուղեղի վրա ազդելու հավանականությունը և խմիչքն օգտագործողը չի հարբում:
26437 | 0
Facebook