ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը՝ USADA-ն, մասնակիորեն հանել է հեծանվորդ Լենս Արմսթրոնգի ցմահ որակազրկումը։ Հիմա Արմսթրոնգը թույլտվություն է ստացել հանդես գալ այլ մարզաձևերում, որոնք կապված չեն հեծանվարշավների հետ, սակայն միայն տարածաշրջանային և ազգային մակարդակով։ Այդուհանդերձ, նա չի կարողանա մասնակցել միջազգային մակարդակի մրցաշարերի։
Հիշեցնենք, որ 2012-ի հունիսին USADA-ն մեղադրել է Արմսթրոնգին հակադոպինգային կանոնները խախտելու համար։ 2012-ի օգոստոսի 24-ին նա ցմահ որակազրկվել է։ Իսկ 2013-ի հունվարին նա խոստովանել է, որ դոպինգ է օգտագործել։