Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները կտուգանվեն՝ ուշանալու և ծխելու համար

17:25, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2016 թ.
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները կտուգանվեն՝ ուշանալու և ծխելու համար

Բելգիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մտադիր է բարձրացնել թիմում կարգապահությունը։ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներն այսուհետ 1000 եվրոյով կտուգանվեն մարզումներին կամ թիմային այլ միջոցառմանն ուշանալու համար։ Նույնչափ տուգանք է սահմանված ծխելու համար. դա որակվում է որպես սպորտային ռեժիմի խախտում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելգիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոթսը հայտարարել էր, որ «Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը ծխելու սովորություն ունի։

7226 | 0
Facebook