Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամենից շատ կարոտում եմ փարիզյան աշխատավարձս». Իբրահիմովիչը՝ ՊՍԺ-ի մասին

11:10, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2016 թ.
«Ամենից շատ կարոտում եմ փարիզյան աշխատավարձս». Իբրահիմովիչը՝ ՊՍԺ-ի մասին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ կարոտում է ՊՍԺ-ում ստացած իր աշխատավարձը։

«Ի՞նչ է ամենից շատ ինձ պակասում ՊՍԺ-ի ժամանակաշրջանից։ Ամենից շատ կարոտում եմ փարիզյան աշխատավարձս։ Որքանո՞վ է հաջող հանդես գալիս ՊՍԺ-ն առանց ինձ։ Չգիտեմ։ Կարծում եմ՝ նրանք ուժեղ թիմ ունեն։ Բացի այդ, նրանք պահպանել են իրենց փիլիսոփայությունը՝ հաղթել ամեն ինչ՝ այդ թվում Չեմպիոնների լիգայի խաղարկությունը»,- նշել է 34-ամյա ֆուտբոլիստը, որ 2012-ից 2016 թվականներին հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում։

7631 | 0
Facebook