Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձեռակերտ երկրաշարժ. Հյուսիսային Կորեան ամենախոշոր միջուկային փորձարկումն է անցկացրել

10:55, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2016 թ.
Ձեռակերտ երկրաշարժ. Հյուսիսային Կորեան ամենախոշոր միջուկային փորձարկումն է անցկացրել

Հյուսիսային Կորեան հերթական միջուկային փարձարկումն է իրականացրել, ինչից հետո սեյսմոլոգները Կորեական թերակղզում երկրի ընդերքի ակտիվություն են գրանցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8-5.3 մագնիտուդ: Ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են Ռուսաստանի` Հյուսիսային Կորեային սահմանակից Պրիմորիայի մարզում:

«Յուժնո-Սախալինսկ» սեյսմոկայանից РИА «Новости»-ին հայտնել են, որ Հյուսիսային Կորեայում ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 12 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումներն առաջինն արձանագրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ըստ ամերիկյան ծառայության` ցնցումների էպիկենտրոնը 20 կմ է հեռու եղել բնակավայրից: Քիչ անց Հարավային Կորեան ու Ճապոնիան համոզմունք են հայտնել, որ ցնցումները միջուկային փորձարկման հետևանք են եղել:

Միջուկային նոր փորաձակումների մասին տեղեկատվությունը հաստատել է Փհենյանը: Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստաալիքը հատուկ թողարկմամբ հայտարարել է, որ երկիրը շարունակում է միջուկային ծրագրի հետագա ընթացքը:

12900 | 0
Facebook