Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանացիները պատմության խոշորագույն դատական հայցն են ներկայացրել ընդդեմ MasterCard-ի

10:23, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2016 թ.
Բրիտանացիները պատմության խոշորագույն դատական հայցն են ներկայացրել ընդդեմ MasterCard-ի

Բրիտանացի օգտատերերը կոլեկտիվ հայց են ներկայացրել ընդդեմ MasterCard-ի: Նրանք 14 միլիարդ ֆունտ սթեռլինգ (18.8 միլիարդ դոլար) են պահանջում Եվրոմիության ներսում միջսահմանային գործարքների բարձր միջնորդավճարների համար, գրում է MarketWatch լրատվականը: Նշվում է, որ վերաքննիչ դատարանին ներկայացրած հայցը խոշորագույնն է բրիտանական իրավագիտության պատմության մեջ: Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի նախկին հաշտարար Ուոլթեր Մերրիքսը հայտարարել է, որ MasterCard-ի ապօրինի քաղաքականության արդյունքում 1992-2008թթ. բոլոր գնումները կատարվել են ավելի բարձր արժեքով:

Հայցվոր կողմի շահերը պաշտպանում է Quinn Emmanuel Urquhart & Sullivan LLP-ընկերությունը: Անբարեխիղճ մրցակցության հետևանքները ներկայացնելով` իրավաբանական ընկերությունը նշել է, որ մանրածախ առևտուր իրականացնողները լուրջ գերծախս են ունեցել MasterCard-ից գանձվող միջբանկային միջնորդավճարներում, հետագայում այդ բեռը դրվել է սպառողների ուսերին` ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման եղանակով: Օգտատերերի կրած վնասն ընկերությունը գնահատել է 14 միլիարդ ֆունտ սթեռլինգ:

8942 | 0
Facebook