Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դանի ցեղախումբ. մարդիկ, ովքեր ապրում են ինչպես իրենց նախնիները` հազարամյակներ առաջ

23:05, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
Դանի ցեղախումբ. մարդիկ, ովքեր ապրում են ինչպես իրենց նախնիները` հազարամյակներ առաջ

Դանի ցեղախումբը հայտնաբերվել է միայն 1926 թվականին Սթիրլինգի` Նոր Գվինեայում իրականացվող գիտարշավի ժամանակ: Այս մարդիկ մինչ այսօր սրբորեն պահպանում են իրենց նախնիների ավանդույթները: Արական սեռի մահացած հարազատի հիշատակին կանայք կտրում են մատները, տղամարդիկ քթներին հագցնում են վարազի ժանիքներ և կրում հալիմ, որը պաշտպանում է արական սեռական օրգանը:

երաժիշտը
երաժիշտը
Այստեղ ամեն մի տղամարդ կարող է ունենալ այնքան կին, որքան ուզում է, միայն թե հերիքի խոզերի թիվը, որոնցով նա պետք է վճարի իր հավանած աղջկա հորն ու տանի նրան իր տուն:
Այս ցեղախմբում ամենամեծ հարգանքը վայելում է կախարդն, ով շփվում է հոգիների հետ և պահպանում է ցեղախմբի մահացած առաջնորդի մումիան:
Իսկ մումիֆիկացնելու համար դին կախում են ածուխների վրա և ծխեցնում մի քանի շաբաթ:

Դանիի ցեղախմբում կանանց ամուսնական տարիքն սկսվում է 14 տարեկանից:

Լավ հարսանացուն արժե առնվազն 5 խոզ:

Տղամարդկանց հիմնական զբաղմունքը որսորդությունն է և հարևան ցեղախմբերի հետ կռիվները:

Թեև դանիների երեխաները վաղ տարիքից մասնակցում են ավանդական բոլոր արարողություններին, այնուամենայնիվ, երիտասարդ սերունդն ավելի ու ավելի շատ է ձգտում դեպի քաղաքակիրթ աշխարհ:

23846 | 12
Facebook