Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սա լավագույն iPhone-ն է, որ մենք երբևէ ստեղծել ենք». կայացավ iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի շնորհանդեսը

10:45, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
«Սա լավագույն iPhone-ն է, որ մենք երբևէ ստեղծել ենք». կայացավ iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի շնորհանդեսը

Երեկ ուշ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը ներկայացրել է iPhone-ի 7-րդ սերունդը, նաև` iPhone 7 Plus-ը: Ներկայացնելով ընկերության նոր արտադրանքը` նա հայտարարել է. «Սա լավագույն iPhone-ն է, որ մենք երբևէ ստեղծել ենք»: Նոր iPhone-ներն առաջարկվում են 5 գուներանգով` ոսկեգույն, մոխրագույն, սև, փայլուն սև և վարդագույն: Նոր սմարթֆոններն ավելի էներգախնայող կլինեն: Հեռախոսի մետաղական կորպուսն անջրանցիկ կլինի և թույլ չի տա փոշու ներթափանցում: iPhone-ի 7-երը կունենան Retina էկրան` հպման ուժգնությունը տարբերակելու հատկությամբ:
     Նոր սմրաթֆոնները չեն ունենա ականջակալների համար նախատեսված ավանդական բնիկ: Ականջակալները հեռախոսին հնարավոր կլինի միացնել լիցքավորման պորտալով: Սա նշանակում է, որ iPhone 7-երին կհամապատասխանեն միայն հատուկ միակցիչներով ականջակալներ:

Apple-ը ներկայացրել է նաև նոր անլար AirPods ականջակալները, որ հնարավոր կլինի կառավարել Siri համակարգի միջոցով: Ականջակալները նաև բարձրախոսի գործառույթ կունենան: Ականջակալները մատակարարվում են լիցքավորման համար նախատեսված սարքով, իսկ նորույթի լիցքավորումը կբավականացնի է 5 ժամ օգտագործելու համար:

Apple-ը խոստացել է, որ նոր մոդելը 120 անգամ արագ է աշխատելու առաջին iPhone-ի առաջին արտադրանքի հետ համեմատած: iPhone 7-ի արժեքը կսկսվի 649 դոլարից, իսկ iPhone 7 Plus-ը կվաճառվի 749 դոլարով: Հեռախոսները կարելի է պատվիրել սեպտեմբերի 9-ից, իսկ ձեռք բերել սեպտեմբերի 16-ից:

iPhone 7-ի լիցքավորումը կբավականացնի 2 ժամով ավելի, քան iPhone 6s-ի դեպքում, իսկ 7 Plus-ի լիցքավորումը` 1 ժամով ավելի, քան 6s Plus-ի դեպքում:
     iPhone 7-ի տեսախցիկը կունենա պատկերը կայունացնող գործառույթ, 12 մեգապիքսել որակ, 6-աստիճան տեսապակի` LED առկայծմամբ: iPhone 7 Plus-ը կունենա նոր որակի տեսախցիկ` կրկնակի տեսաապակիով և պատկերը 10 անգամ մեծացնելու հնարավորությամբ: Հիմնական տեսախցիկն ունի 12, իսկ դիմային տեսախցիկը` 7 մեգապիքսել հնարավորություն:

Պաշտոնական շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է նաև Apple Watch Series 2-ը, որի գինը կհասնի 369 դոլարի: Apple-ի նոր ժամացույցը ջրակայուն է և կարող է աշխատել մինչև 50 մետր խորության ջրում: Այն հանգիստ կարելի է կրել լողալիս:

Ներկայացվել է նաև IOS 10 օպերացիոն համակարգը, որը հասանելի կլինի սեպտեմբերի 13-ից:

16955 | 0
Facebook