Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես արդեն ծերուկ եմ». Ռոնալդինյոն նշել է, թե երբ կավարտի կարիերան

23:55, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
«Ես արդեն ծերուկ եմ». Ռոնալդինյոն նշել է, թե երբ կավարտի կարիերան

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռոնալդինյոն հայտարարել է, որ մտադիր է ևս մեկ տարի մնալ ֆուտբոլում։

«Ես արդեն ծերուկ եմ, 36 տարեկան եմ։ Արդեն 26 տարեկան չեմ, և ինձ առաջվա պես չեմ զգում։ Մտադիր եմ ևս մեկ տարի խաղալ։ Նոր նախագծեր ունեմ՝ կապված երաժշտության և ֆուտբոլի հետ։ Դուք գիտեք, որ այդ երկու ոլորտների հանդեպ ես կիրք ունեմ։ Ես նորովի եմ նայում այն բաներին, որոնք միշտ սիրել եմ։ Տեսնենք, թե ինչ եմ անելու հաջորդ տարի»,- նշել է Ռոնալդինյոն։

7829 | 0
Facebook