Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահան Շիրխանյանի պաշտպանը վաղը բողոք կուղարկի ՄԻԵԴ

17:40, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Վահան Շիրխանյանի պաշտպանը վաղը բողոք կուղարկի ՄԻԵԴ
     ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ վաղը Շիրխանյանի գործի վերաբերյալ ՄԻԵԴ բողոք են ուղարկելու: «Մենք բողոքարկել ենք նրան կալանքի տակ պահելու և առողջական խնդիրների հետ կապված հարցերը: Նրա առողջական վիճակը վատ է և պետք է ազատության մեջ ստացիոնար բուժում ստանա»,- տեղեկացրեց պաշտպանը: Վերջինը հույս ունի, որ ՄԻԵԴ-ում կհասնեն արդյունքի:
     Հիշեցնենք, որ Շիրխանյանը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
2832 | 0
Facebook