Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Audi-ն ներկայացրել է նոր սերնդի հինգդռնանի A5-ը

00:05, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
Audi-ն ներկայացրել է նոր սերնդի հինգդռնանի A5-ը

Audi ընկերությունը գաղտնազերծել է նոր սերնդի հինգդռնանի A5 Sportback-ը և դրա սպորտային S5 տարբերակը: Ավտոմեքենաների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, Փարիզում կայանալիք մոթոր-շոուի ժամանակ, գրում է Autonews-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը: Մեքենաների վաճառքն եվրոպական շուկայում կմեկնարկի 2016թ վերջին:
     Audi-ն շուրջ հինգ տարի մշակում էր նոր A5-ը: Նորույթը կառուցված է MLB Evo հարթակի վրա՝ ալյումինի և կոմպոզիտային նյութերի ակտիվ կիրառմամբ: Հինգդռնանի A5-ի զանգվածը կազում է 1 470կգ, դա այդ դասի ամենաթեթև մեքենաներից մեկն է:
     Audi A5-ի սկզբնական կոմպլեկտավորման մեջ նախատեսված է քսենոնային օպտիկան, լուսադիոդային լուսարձակները, յոթ դյույմանոց էկրանով մուլտիմեդիայի համակարգը, Bloetooth-ն ու քլիմաթ-քոնթրոլ համակարգը:

13499 | 0
Facebook