Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին կհայտնի այսօր կամ մոտ օրերս

14:45, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին կհայտնի այսօր կամ մոտ օրերս
     Կառավարությունում աշխատում են ձեռնպահ մնալ ՀՀ վարչապետի` սպասվող հրաժարականի մասին լուրերը մեկնաբանելուց, Հանրապետական կուսակցությունից էլ հայտնում են, թե նման քննարկում չի եղել իրենց մոտ:
     Համացանցում Կարեն Կարապետյանի ընտանիքի լուսանկարներն են, իսկ մամուլում` նրա անցած ճանապարհը` «մինչև ՀՀ վարչապետ»:
     Ասում են` Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին կհայտնի մոտ օրերս, չի բացառվում, որ դա տեղի ունենա նաև այսօր:
     Ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ, «Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի զարգացման և ռազմավարության գծով տեղակալ Կարեն Կարապետյանի տվյալներն ընկերության պաշտոնական կայքից արդեն հանված են: Ըստ լուրերի` նա երեկ ազատման դիմում է ներկայացրել այդ պաշտոնից:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20289 | 9
Facebook