Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2026-ի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել 40 հավաքականների մասնակցությամբ՝ 3 երկրում

13:10, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
2026-ի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել 40 հավաքականների մասնակցությամբ՝ 3 երկրում

ՖԻՖԱ-ն կքննարկի աշխարհի 2026 թվականի առաջնության մասնակիցների թիվը մինչև 40-ն ընդլայնելու նախագիծը։ Կքննարկվի նաև աշխարհի առաջնությունը 3 երկրներում անցկացնելու նախագիծը։ Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Այս հարցերը կքննարկվեն ՖԻՖԱ-ի համագումարին՝ հոկտեմբերի 13-14-ին՝ Ցյուրիխում։ Պետք չէ սահմանափակել այն, ինչ լավ է ֆուտբոլի համար»,- նշել է Ինֆանտինոն։

Ինֆանտինոն նշել է նաև, որ մասնակից երկրների թիվն ընդլայնելու մտահղացումն արդարացրեց իրեն Եվրո-2016-ին։

«Բոլորս տեսանք այն ոգևորությունը, որը տիրում էր շատ երկրներում։ Մենք պետք է հասկանանք, որ նման իրադարձություններն ավելի շատ են, քան ուղղակի մրցումները, դրանք ողջ աշխարհի համար նախատեսված սոցիալական նախագծեր են»,- նշել է նա։

Սպասվում է, որ ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան համատեղ հայտ կներկայացնեն աշխարհի 2026 թվականի առաջնության համար։ Այս պահի դրությամբ աշխարհի առաջնություններին մասնակցում է 32 թիմ։

6964 | 0
Facebook