Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի ծառայողական BMW-ն վթարի է ենթարկվել. վարորդը մահացել է. Daily Mail (տեսանյութ)

12:20, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Պուտինի ծառայողական BMW-ն վթարի է ենթարկվել. վարորդը մահացել է. Daily Mail (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի BMW մակնիշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել Մոսկվայի Կուտոզովսկի պողոտայում, ինչի հետևանքով ՌԴ նախագահի վարորդը զոհվել է: Այս մասին հայտնել է բրիտանական Daily Mail գործակալությունը:

Պուտինի ծառայողական ավտոմեքենան բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենային: Հաղորդվում է, որ երկրորդ վարորդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց. Վլադիմիր Պուտինն այդ պահին մեքենայում չի եղել: Mercedes-ի վարորդը 38-ամյա Յան Քամիլովն է եղել, ով խոշոր կազմակերպության փորձագետ-գնահատող է: Զոհված վարորդի անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ նա 69 տարեկան է եղել և ավելի քան 40 տարի վարորդ է աշխատել, որից 10-ը` նախագահականի ավտոտնակում: Զոհված վարորդը մեկ որդի ունի: Ոստիկանությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում ավտովթարի մասին:

Московский комсомолец-ի հաղորդմամբ` կառավարական BMW-ի ղեկին է եղել նախագահի աշխատակազմի լավագույն վարորդներից մեկը: Նա տեխափոխել է նախարարների, Դաշնային խորհրդի, կառավարության անդամների, պատգամավորների: Լրատվականը չի հաստատում, որ զոհված վարորդը տեղափոխելիս է եղել անձամբ ՌԴ նախագահին:

28085 | 0
Facebook