Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու

11:25, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Վիլյարը որոշել է հրաժարվել ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրություններին իր թեկնածությունից։ Իր որոշումը Վիլյարը մեկնաբանել է նրանով, որ մտադիր է շարունակել աշխատանքն Իսպանիայում և կենտրոնանալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու վրա։

Արդյունքում այս պահին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ հոլանդացի Միխայել Վան Պրագը և սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 14-ին՝ Աթենքում։

6540 | 0
Facebook