Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սկանդալ Ռուսաստանի կրթական ոլորտում. առաջին կուրսեցիները մերկացել են

23:10, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Սկանդալ Ռուսաստանի կրթական ոլորտում. առաջին կուրսեցիները մերկացել են

Ռուսաստանի կրթական ոլորտում նոր սկանդալ է հասունացել: Կեմերովյան պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները հանգստյան գոտիներից մեկում մերկացել են և սկսել հոգի կանչել ու այլ արարողություններ անել: Նրանց թվում շատ են եղել նաև անչափահասները: Առաջին կուրսեցիներից ոմանք ասել են, թե իրենք բարձր կուրսեցիների պարտադրանքով են դա արել, իսկ ոմանք էլ խոստովանել են, որ իրենց կամքով են մերկացել` հանուն զվարճանքի: Եղել են նաև այնպիսիներն, ովքեր հրաժարվել են մասնակցել մերկ միջոցառմանը:

Միջոցառումը տևել է 2 օր և հենց 2-րդ օրվա լուսանկարներն էլ հայտնվել են համացանցում: Ինչպես հայտնում է LIFE-ը, այսօր հայտնի է դարձել, որ աշխատանքից հեռացվել են ֆակուլտետի դեկանն ու նրա 2 տեղակալները:

Աղբյուրը` life.ru
29718 | 0
Facebook