Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չափահաս դառնալով` Ավստրալիայի աբորիգենները կիսում են սեռական օրգանները

02:05, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Չափահաս դառնալով` Ավստրալիայի աբորիգենները կիսում են սեռական օրգանները

Ավստրալիայի տեղաբնիկ ցեղերից մեկի տղամարդիկ չափահաս դառնալուց հետո անհավանական ցավոտ վիրահատության են ենթարկվում։ Իսկական տղամարդ համարվելու համար տղաներին թլպատում են, որից հետո միզատար խողովակը առանձնացնում են սեռական օրգանից, արդյունքում սեռական օրգանը «երկսայր» է դառնում։
     Պարտադիր արարողակարգն անցնելուց հետո տղամարդիկ որոշ ժամանակով հեռանում են ցեղախմբից, իսկ վերադառնալուց հետո վայելում են ցեղակիցների պատիվն ու հարգանքը։
     Գիտնականները եզրակացրել են, որ սեռական օրգանի այդպիսի թլպատում անելով` տեղաբնակ տղամարդիկ ցանկացել են նմանվել արու կենգուրուներին, որոնց սեռական օրգանը ի բնե երկսայր է։ Բայց եթե կենդանիների համար դա բնականոն երևույթ է, ապա մարդկանց համար այն սարսափելի ցավոտ ու տհաճ հետևանքներ կարող է ունենալ։ Բավական է նշել միայն, որ այդ ցեղախմբի տղամարդկանց համար սեռական ակտը պարզապես անտանելի է։
     Հարկ է նշել սակայն, որ այս ցեղախմբի բախտը բերել է. մեկ այլ ցեղախմբում նման թլպատումից բացի հեռացնում են նաև տղաների ամորձիներից մեկը։

50576 | 10
Facebook