Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնել է, թե 21-րդ դարում քանի միլիոն մարդ է դեռ մնում անգրագետ

20:15, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2016 թ.
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնել է, թե 21-րդ դարում քանի միլիոն մարդ է դեռ մնում անգրագետ

Այսօր աշխարհում ամենաքիչը 758 միլիոն մարդ անգրագետ է, նրանց մեծամասնությունը կանայք են. այսպիսին են Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության (UNESCO) վիճակագրական տվյալները: Կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան նշել է, որ աշխարհում 263 միլիոն դպրոցահասակ երեխա դպրոց չի հաճախում: Նրանց մեկ երրորդը պատերազմական գոտիներում ապրող երեխաներն են: «Աճում է դպրոցների վրա իրականացվող հարձակումների թիվը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ փախստականների երեխաների` դպրոց չգնալու հավանականությունն աճել է 5 անգամ: Ամենածանր բեռն ընկած է կանանց և աղջիկների վրա: Աֆրիկայի առավել անբարենպաստ պայմաններում` Սահարայից հարավ ընկած հատվածում ապրող աղջիկները կկարողանան դպրոց գնալ միայն 2086-ին, եթե մոտեցումները չփոխվեն»:
     ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է կրթությունը դարձնել առաջնահերթ. «Պետք է հրաժարվել անցյալի միտումներից հատկապես եկամտի ցածր և միջին մակարդակում գտնվող երկրներում, որպեսզի բոլոր ոլորտներում կիրառվի գիտելիքի ուժը»,- ասել է Բոկովան:

38614 | 0
Facebook