Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան

12:45, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2016 թ.
Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան

Աշխարհի խոշորագույն՝ ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը դադարեցնում է ուղիղ թռիչքները դեպի Ռուսաստան:
    
     Վերջինը կդառնա Մոսկվա-Նյու Յորք չվերթը: Թռիչքը կկայանա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, «Շերեմետևո» օդանավակայանից, գրում է lenta-ն:
    
     Ավիափոխադրողի կայքում հասանելի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ից ավիաընկերության ինքնաթիռներով Նյու Յորք մեկնել ցանկացողները կկարողանան դա անել միայն Փարիզում կամ Ամստերդամում վայրէջքով: Թռիչքի առաջին կեսն ուղևորները պետք է կատարեն Air France-ի կամ KLM-ի չվերթներով:
    
     Delta Airlines-ի հեռանալուց հետո Մոսկվա-Նյու Յորք թռիչքուղով միակ ավիափոխադրողը, որ իրականացնում է ուղիղ չվերթներ, կմնա «Аэрофлот»-ը:

7931 | 0
Facebook