Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քլինթոնը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության սպառնալիքի մասին

11:50, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2016 թ.
Քլինթոնը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության սպառնալիքի մասին

ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը լուրջ մտավախություն է հայտնել Ռուսաստանի կողմից ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտության սպառնալիքի հետ կապված: Այդ մասին Քլինթոնը հայտարարել է այսօր` ելույթ ունենալով իր նախընտրական շտաբի օդանավում:

Նրա խոսքերով` Մոսկվայի կողմից Դեմոկրատական կուսակցության վրա հավանական քիբերհարձակումները լուրջ հարցեր են առաջ քաշում: Քլինթոնը նկատել է նաև, որ իր հակառակորդ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը տարօրինակ հակում ունի դեպի բռնապետները:

5760 | 0
Facebook