Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպինների նախագահը հայհոյել է Օբամային

20:35, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
Ֆիլիպինների նախագահը հայհոյել է Օբամային

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հայհոյել է ու կոչ արել չխառնվել իր երկրի ներքին գործերին մարդու իրավունքների վերաբերյալ քարոզներով: Այսօր Լաոսի Արևելաասիական գագաթնաժողովի ընթացքում նա Օբամայի հասցեին ասել է. «Դու պարտավոր ես հարգանք դրսևորել: Չպետք է խցկվես հայտարարություններով ու հարցերով: Անբարոյականի զավակ, ես քեզ անիծում եմ գագաթնաժողովի ընթացքում»:

Օգոստոսի 30-ին CNN-ը հաղորդել էր, որ ֆորումի շրջանակներում Օբաման և Դուտերտեն կզրուցեն և ԱՄՆ նախագահը կբարձրացնի Ֆիլիպիններում մարդու իրավունքների պահպանման հարցը:

Դուտերտեն դարձել է երկրի ղեկավար այս տարվա մայիսին: Նրա նախընտրական խոստումներից մեկն էլ եղել է թմրահանցավորության դեմ պայքարը: Նա սպառնացել է սպանել արգելված նյութեր վաճառողներին և նրանց մարմինները նետել Մանիլայի ծովածոց:

9156 | 3
Facebook