Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն ստանձնել է Սիրիայի հյուսիսում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

15:55, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
ԴԱԻՇ-ն ստանձնել է Սիրիայի հյուսիսում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Սիրիայի հյուսիսում գտնվող Հասակե քաղաքում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում մի շարք ահաբեկչություններ են իրականցվել. պայթյուններ են որոտացել Տարտուս, Հոմս և Հասակի քաղաքներում, նաև Դամասկոսի մերձակայքում: Հասակիում զոհվել է առնվազն 5 մարդ: Իսկ զոհերի ընդհանուր թիվն, ըստ SANA գործակալության վերջին տվյալների, գերազանցում է 40-ը: Մյուս պայթյունների իրականացման պատասխանատուների մասին դեռևս տվյալներ չկան:

7386 | 0
Facebook