Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք ուզում ենք` Ռուսաստանն ավելի զգալի ազդեցություն ունենա աշխարհում». Պուտին

12:40, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
«Մենք ուզում ենք` Ռուսաստանն ավելի զգալի ազդեցություն ունենա աշխարհում». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուզում է ավելի նկատելի ու զգալի ազդեցություն ունենալ աշխարհում: «Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի ազդեցությունը լինի ավելի նկատելի ու ավելի զգալի, բայց մենք այդ ամենում բացառապես խաղաղ և դրական բովանդակություն ենք ներդնում. ազդեցություն տնտեսական, մարդասիրական, ազդեցություն` կապված մեր հարևանների հետ համաչափ համագործակցության հետ»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը խոսել է նաև Ռուսաստանի ապագա առաջնորդի մասին` նշելով, որ նա պետք է լինի երիտասարդ, բայց հասուն մարդ:

6780 | 1
Facebook