Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ոչնչացումից փրկվել է պարկավորների կարգի անհետացող տեսակ

02:15, ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2016 թ.
Ոչնչացումից փրկվել է պարկավորների կարգի անհետացող տեսակ

Ավստրալական կենդանաբանական այգում ոչնչացումից փրկվել է բծավոր պարկավոր մկների տեսակը: Այս էնդեմիկ կենդանիների պոպուլիացիան պահպանելու նպատակով ստեղծված ընկերության ջանքերով ծնվել է 1000-րդ ձագը:

Եզակի պարկավորները` Parantechinus apicalis-ները, կշռում են ընդամենը 100 գրամ, նրանց երկարությունը հասնում է 150 մմ-ի, պոչի հետ` 240 մմ-ի: Նրանք թեև գիշատիչներ են, սակայն նրանց սննդի 20 %-ը կազմում են հատապտուղները:

Հետաքրքիր է, որ բծավոր պարկավոր մկները 19-րդ դարի սկզբին տարածված են եղել Ավստրալիայի ողջ տարածքում, սակայն նրանց բնակության արեալի ոչնչացման և բազմաթիվ բնական թշնամիների թվաքանակի աճի պատճառով մինչև դարավերջ գրեթե անհետացել են: 1967-ին գիտնականները հայտնաբերել են այս պոպուլյացիայի մի քանի ներկայացուցիչների, իսկ 90-ականների վերջերից նրանց սկսել են բուծել Պերտի կենդանաբանական այգում: Սակայն այս մկների բազմացումը, հատկապես անազատության մեջ, շատ դժվար է: Էգերը կարող են բեղմնավորվել տարվա մեջ ընդամենը 2-3 օր, երեխաներին իրենց արգանդում պահում են 55 օր և տարվա մեջ սերունդ են տալիս ընդամենը մի անգամ: Բայց մասնագետները կարողացել են հաջողության հասնել և արդեն ավելի քան 800 բծավոր պարկավոր մուկ է բաց թողնվել բնության մեջ, հատուկ պահպանվող տարածքներում:

13442 | 0
Facebook