Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյուններ սիրիական խոշոր քաղաքներում. կան բազմաթիվ զոհեր

12:10, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
Պայթյուններ սիրիական խոշոր քաղաքներում. կան բազմաթիվ զոհեր

Սիրիական խոշոր քաղաքներում մի շարք պայթյուններ են որոտացել:
     2 պայթյուն է եղել սիրիական Տարտուս շրջանում, Արզուս կամրջի կողքին: Ըստ Frans Press-ի` այնտեղ նախ ավտոմեքենա է պայթել, այնուհետև, երբ մարդիկ հավաքվել են վիրավորներին օգնելու, իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը: 2 պայթյունների արդյուքնում զոհվել է 11 մարդ:
     Եվս մի պայթյուն որոտացել է Դամասկոսի արևմուտքում, մի ականապատ մեքենա էլ պայթել է Հոմսում, այստեղ հայտնի է 3 զինվորի մահվան և 4 վիրավորի մասին:
     Associated Press-ը հայտնում է նաև Էլ-Հասակա քաղաքում հնչած պայթյունի մասին:
     Մարդու իրավուքների պաշտպանության սիրիական կենտրոնի տվյալներով` պայթյուն է տեղի ունեցել նաև Էլ Քամիշլի քաղաքում:
     Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ահաբեկիչների թիրախներն են եղել կառավարական և ռազմական օբյեկտները:

13270 | 0
Facebook