Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի և Պուտինի մտերմությունն անհանգստացրել է Օբամային. «Սաբահ»

11:38, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
Էրդողանի և Պուտինի մտերմությունն անհանգստացրել է Օբամային. «Սաբահ»
     Չինաստանում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մտերմիկ զրույցներն անհանգստացրել են ԱՄՆ նախագահին, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:
    
     Թերթը հրապարակել է G20 գագաթնաժողովի անցյալ և այս տարվա լուսանկարներն ու նկատել, որ անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գագաթնաժողովի գլխավոր լուսանկարում մշտապես կողք կողքի են կանգնած եղել, իսկ ահա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները լարված էին՝ թուրք-սիրիական սահմանին թուրքական ԶՈՒ-ի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցմամբ պայմանավորված:

Այս տարի տեղի է ունենում հակառակը. Էրդողանը մտերմիկ զրույցներ է ունենում Պուտինի հետ, ինչն, ըստ լուսանկարի` այդքան էլ դուր չի գալիս Օբամային: Պատճառը, համաձայն պարբերականի, հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի համար մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ կապված անհամաձայնություններն են:

7845 | 1
Facebook