Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը` Պուտին-Օբամա հանդիպման մասին

11:10, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
Պեսկովը` Պուտին-Օբամա հանդիպման մասին

Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան Չինաստանում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, փոխանցում է РИА «Новости»-ն:

Հանդիպման ավարտին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ 2 նախագահների հանդիպումը «լավ է» անցել և նախատեսվածից երկար է տևել` ավելի քան 1 ժամ: «Քննարկվել է Սիրիայի, առանձնահատուկ` Ուկրաինայի հարցը: Դրանից հետո նախագահները հանդիպել են դեմ առ դեմ»,- ասել է Պեսկովը:

Պուտինի և Օբամայի հանդիպման մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

6490 | 0
Facebook