Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի տնտեսությունը կայունացել է». Պուտին

15:35, կիրակի, 04 սեպտեմբերի, 2016 թ.
«Ռուսաստանի տնտեսությունը կայունացել է». Պուտին

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկույց է ներկայացրել երկրի տնտեսական վիճակի մասին: Ըստ նրա` չնայած պետության համեստ ջանքերի` իրավիճակը կայունացել է, պահեստային միջոցները հաջողվել է պահպանել, և գլխավորը` կապիտալի արտահոսքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 5 անգամ: Ըստ Պուտինի` գնաճը նվազել է 2 անգամ, բյուջեի դեֆիցիտը` 2.6%-ով: Գործազրկությունը կազմում է 5.7%, արտաքին պարտքը պահպանվում է բավական ցածր մակարդակի վրա` ընդամենը 20% և մի փոքր ավելի:

8572 | 0
Facebook