Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են լիարժեք համագործակցության վերականգնմանն առնչվող հարցեր

20:25, շաբաթ, 03 սեպտեմբերի, 2016 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են լիարժեք համագործակցության վերականգնմանն առնչվող հարցեր

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը սեպտեմբերի 2-ին վերսկսեց դեպի Թուրքիա չարտերային չվերթները:

Այսօր Չինաստանում` G20-ի գագաթնաժողովի ժամանակ, Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին չվերթների վերականգնման համար, գրում է ria-ն:
    
     Հիշեցնենք` Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հաղորդել էր, որ մինչև հոկտեմբերի վերջը Turkish Airlines-ի օդանավերով շաբաթական կիրականացվի հինգ չվերթ:
    
     Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել են նաև բազմակողմանի համագործակցության վերականգնմանն առնչվող հարցեր, որի շարքում Էրդողանն առանձնացրել է հատկապես էներգետիկ ոլորտը: Պուտինն ասել է, որ դեռ շատ գործ կա անելու բոլոր ուղղություններով լիարժեք համագործակցությունը վերականգնելու համար, ինչի մասին էլ այսօր կխոսեն:
     Կողմերն անդրադարձել են նաև Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին, ինչի հետ կապված` Պուտինը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կկարողանա ամբողջապես կարգավորել ներքաղաքական իրավիճակը երկրում:

10435 | 0
Facebook