Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բարսելոնա»-ն մտադիր է նոր պայմանագիր կնքել Մեսսիի հետ

17:40, շաբաթ, 03 սեպտեմբերի, 2016 թ.
«Բարսելոնա»-ն մտադիր է նոր պայմանագիր կնքել Մեսսիի հետ

«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը համոզված է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին մինչև տարեվերջ նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։

«Այս տարի դեռ մի շարք հարցեր կան, որոնք պետք է լուծենք։ Ինչպես և Ռաֆինյայի, Բուսկետսի, Նեյմարի և Մասկերանոյի դեպքում, շատերը ասում էին, որ մենք չենք կարող նրանց հետ համաձայնության գալ, բայց արդյունքում նրանց պայմանագրերի երկարաձգման հետ կապված խնդիրներ չեղան։ Շատ ուրախ եմ, որ Մեսսին համար մեկն է աշխարհում, և նա հանդես է գալիս «Բարսելոնա»-ում։ Մենք համաձայնության կգանք նրա պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ես լիովին համոզված եմ դրանում»,- նշել է Ֆերնանդեսը։

Հիշեցնենք, որ 29-ամյա արգենտինացու՝ կատալոնական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։

7180 | 0
Facebook