Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lamborghini-ն մեքենա կստեղծի կանանց համար

23:05, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2016 թ.
Lamborghini-ն մեքենա կստեղծի կանանց համար
     Lamborghini ընկերությունը ստեղծելու է Urus մոդելը, որը հատուկ նախատեսված է կանանց համար: Այս մասին հաղորդում է Automotive News-ը: Ավտոկոնցեռնի գլխավոր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալի խոսքով, նոր քրոսովերը սկզբունքորեն տարբերվելու է ապրանքանիշի նախորդ մոդելներից: «Ցուլը (Lamborghini-ի սիմվոլը) միշտ ագրեսիվ է, իսկ ես կուզեի ապագա մտնել նոր փիլիսոփայությամբ, որ ցուլը կարող է քաղաքավարի լինել»,- նշել է նա: Lamborghini Urus-ը շարունակելու է ապրանքանիշի լավագույն ավանդույթներն ինչպես արտաքին, այնպես էլ տեխնիկական բնութագրերով: Մոդելը հագեցվելու է Audi Q7-ի համանման շարժիչով, ընդ որում դրա հզորությունն ավելացվելու է մինչև 600 ձիաուժ: Urus-ի համաշխարհային շնորհանդեսը տեղի կունենա 2018թ. մարտին Ժնևի ավտոսրահում:
13774 | 0
Facebook