Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տասը տարի անկողնու տակ պահվող թալիսմանը, պարզվել է, ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ մարգարիտ է

23:40, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
Տասը տարի անկողնու տակ պահվող թալիսմանը, պարզվել է, ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ մարգարիտ է

Ֆիլիպինցի մի ձկնորս հայտնել է, որ հայտնաբերել է աշխարհի ամենամեծ մարգարիտը, որը կշռում է 34 կգ: Եթե փորձագետները հաստատեն նրա գտածոյի իսկությունն, ապա այն կարող է պաշտոնապես ճանաչվել աշխարհի ամենամեծ մարգարիտն, իսկ արժեքը կանցնի 100 միլիոն դոլարը: Մարգարիտի երկարությունը հասնում է 67 սմ-ի, լայնությունը` 30 սմ-ի:

Հետաքրքիրն այն է, որ Պուերտո-Փրինսես քաղաքում ապրող ձկնորսը հայտնել է, թե այն գտել է 10 տարի առաջ և այս ամբողջ ժամանակ պահել է անկողնու տակ: Նա պատմել է, որ թանկարժեք գտածոն հայտնաբերել է պատահաբար, նրա խարիսխը մնացել է մի հսկայական կակղամորթի մեջ, և ինքն ստիպված է եղել սուզվել ջուրն այն դուրս բերելու համար: Ֆիլիպինցին չի էլ մտածել, որ իր գտածոն այդքան թանկ կարժենա, նա այն պահել է որպես թալիսման: Եվ միայն հիմա, երբ տղամարդը որոշել է տեղափոխվել, մարգարիտը հանձնել է իր ազգականուհուն, ով էլ, տիրոջ թույլտվությամբ, որոշել է բարձրաձայնել եզակի գտածոյի մասին:

Ներկայում պաշտոնապես ամենամեծ մարգարիտը համարվում է Լաո-Ցզին, որը հայտնաբերվել է 1939 թվականին: Այն կշռել է 6,4 կգ, 2003-ին դրա արժեքը կազմել է 93 միլիոն դոլար:

Մարգարիտ Լաո-Ցզի կամ էլ Ալլահի մարգարիտ
Մարգարիտ Լաո-Ցզի կամ էլ Ալլահի մարգարիտ

19888 | 0
Facebook