Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնաբերվել է նացիստների զոհերի ուղեղների հավաքածու

22:50, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
Հայտնաբերվել է նացիստների զոհերի ուղեղների հավաքածու

Տասնյակ ուղեղներ և ուղեղի մասեր են հայտնաբերվել Մյունխենում, Մաքս Պլանկի միության հոգեբուժարանի շենքի քանդման ժամանակ: Այս մնացորդները պատկանել են Հոլոքոստի և նացիստակայն փորձարկումների զոհերին: Այդ փորձարկումներն անց են կացվել «մարդկային ռասայի բարելավման» նպատակներով, գրում է Gizmodo-ն:

Միության ներկայացուցիչների խոսքերով` գլխուղեղի նմուշները պատկանել են Յուլիուս Հալլերվորդենի հավաքածուին, ով եղել է գերմանացի բժիշկ և նեյրոկենսաբան: Նա եղել է գերմանական աշխատավորական Ազգային-սոցիալիստական կուսակցության անդամ, ինչպես նաև` կայսր Վիլհելմի անվան` գլխուղեղի հետազոտությամբ զբաղվող ինստիտուտի նյարդաբանական ամբիոնի վարիչ:

Հայտնաբերվել են նաև դեղամիջոցներ, որոնք պատրաստված են եղել մահապատժի ենթարկվածների կամ էլ մտավոր հետամնացների ուղեղներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաբանական նյութերը Հալլերվորդենն ստացել է բանտարկվածների վրա իր անմարդկային գիտափորձերով հայտնի Յոզեֆ Մենգելից, ապա միանգամայն հավանական է, որ ուղեղի նմուշները պատկանել են Հոլոքոստի զոհերին:

Այժմ ինստիտուտի աշխատակիցներն իրականացնում են նմուշների մանրամասն հետազոտություն, որպեսզի, եթե հնարավոր կլինի, պարզեն, թե ում են դրանք պատկանել, ինչ եղանակով է մահը վրա հասել և այլն: Այնուհետև դրանք կթաղվեն եղբայրական գերեզմանում:

12495 | 0
Facebook