Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուսման վարձավճարի վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը. «ՉԻ»

09:50, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
Ուսման վարձավճարի վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՉԻ» խմբագրությունը երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողների ծնողներից։ Խնդիրն այն է, որ այս տարի տարօրինակ զուգադիպությամբ տարբեր բուհերի ադմինիստրացիաներ միեւնույն հրահանգն են տվել ուսանողներին՝ ուսման վարձավճարի վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է։
     Սովորաբար ուսման վարձը վճարելու վերջնաժամկետը սահմանվում սեպտեմբերի 15-18-ը, սակայն այս տարի ուսանողներին պարտավորեցրել են վճարումներն անել հենց սեպտեմբերի 1-ին։ Այն ուսանողները, որոնք չեն վճարել երեկ, այսօրվանից արդեն չեն կարողանա մասնակցել դասապրոցեսին։ Խմբագրության ահազանգերը սկսվեցին աշխատանքային օրվա վերջում և մենք հնարավորություն չունեցանք կոնկրետ բուհերի ադմինստրացիաներից պարզելու ստեղծված իրավիճակը»:
     Մանրամասները` թերթի համարում:

3739 | 0
Facebook