Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում վաստակած գումարն Անրին կուղղի բարեգործությանը

16:35, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2016 թ.
Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում վաստակած գումարն Անրին կուղղի բարեգործությանը

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Թիերի Անրին բարեգործությանը կուղղի Բելգիայի ազգային ընտրանու մարզչական շտաբում վաստակած գումարը։ Նշենք, որ ստանձնած պաշտոնում Անրին տարեկան կվաստակի 50 հազար եվրո։ Ողջ գումարը կուղղվի Բելգիայում բարեգործություն անելու համար։

Հիշեցնենք, որ Անրին «Sky Sports» հեռուստաընկերությունում աշխատում է որպես փորձագետ։ Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 5 մլն եվրո։ Աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվական։

7067 | 0
Facebook