Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

114 դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անունը կրող դասարան

12:40, հինգշաբթի, 01 սեպտեմբերի, 2016 թ.
114 դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անունը կրող դասարան
     Ադամ Սահակյան ներկա... Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այս տարվա սեպտեմբերի 1-ը տարբերվող էր: Այս դպրոցում էր սովորել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 19-ամյա Ադամ Սակյանը, որտեղ այսօր բացվեց նրա անունը կրող դասարան: Դպրոցի աշակերտները կրում էին Ադամի լուսանկարը պատկերող վերնաշապիկներ: Բացման արարողությանը ներկա էին Ադամ Սահակյանի ծնողները, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ովքեր մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադամի հիշատակը: Հերոսի անունը կրող դասարանի պատերին նրա լուսանկարներն էին և ցուցանակ, որի վրա գրված էր. «Ադամ Սահակյան, ներկա՛...»:
6427 | 0
Facebook