Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհ Խոսրովի արգելոցում

10:20, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2016 թ.
Հրդեհ Խոսրովի արգելոցում

Օգոստոսի 30-ին, ժամը 17.32-ին տեղեդկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
     Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:
     Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:
     Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
     Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:
     Կտրվի լրացուցիչ տեղեկտվություն:

7438 | 0
Facebook