Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան նշել է Ռուսաստանի` «Մեծ ութնյակ» վերադառնալու նախապայմանները

10:15, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2016 թ.
Գերմանիան նշել է Ռուսաստանի` «Մեծ ութնյակ» վերադառնալու նախապայմանները

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը RND պարբերականին տված հարցազրույցում կողմ է արտահայտվել Ռուսաստանի` «Մեծ ութնյակի» կազմ վերադառնալուն: Նա նշել է, որ հնարավոր է` դա տեղի ունենա ապագայում, եթե Ռուսաստանը հաջողության հասնի Սիրիայում և Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում: «Եթե Ուկրաինայի արևելքում և Սիրիայում կրակի դադարեցման հարցի շուրջ բանակցություններում հաջողություն գրանցվի, «յոթնյակի» երկրները կարող են քննարկել այդ հարցը Մոսկվայի հետ: «Ութնյակ» վերադառնալու բանալին գտնվում է Մոսկվայում»,- ասել է Շտայնմայերը:
     Ռուսաստանը G8-ի կազմից դուրս է եկել 2014թ.` Ղրիմի հանրաքվեից հետո:

4365 | 0
Facebook