Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վարդան Ղուկասյանի փեսան «Հայկական վերածնունդ»-ի ավագանու ցուցակում է. «ՀԺ»

09:30, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2016 թ.
Վարդան Ղուկասյանի փեսան «Հայկական վերածնունդ»-ի ավագանու ցուցակում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվող Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է:
     Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը թերթի հետ հեռախոսազրույցում հաստատել է այս տեղեկությունը ասելով, թե Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ։ Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին և «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ–չափագետ է: Այդպիսով, արդեն բացահայտ է դառնում, որ հոկտեմբերի 2-ի այդ ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի և Հայկական վերածնունդի օգտին։ Մարգարյանը չի հերքել նաև այս հնարավորությունը»,- ասել է նա։
     Մանրամասները` թեթի համարում:

3064 | 1
Facebook