Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Միրոնովը կարող է լքել Հայաստանը. փաստաբան

19:25, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Սերգեյ Միրոնովը կարող է լքել Հայաստանը. փաստաբան

Փողերի լվացման և զենքի ապօրինի վաճառքի համար կասկածվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովն, ով ուրբաթ օրը ձերբակալվել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ այնուհետև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից, վաղը մեկնելու է Մոսկվա: Այս մասին հայտնում է Ազատությունը:

«Իմ պաշտպանյալն ուներ տոմս Հայաստան և հակառակ՝ Մոսկվա՝ 31-ի ամսաթվով: Դատարանի որոշման համաձայն՝ իր կալանքի միջնորդությունը մերժվել է: Դատարանի որոշման մեջ մենք ոչ մի արգելք չենք գտել, որ իմ պաշտպանն իրավունք չունի հեռանալու Հայաստանից: Դատախազության կողմից ևս ոչ մի արգելք չկա, համենայնդեպս՝ առայսօր, մինչ մենք ձեզ հետ զրուցում ենք, մենք ոչ մի տեղեկություն չունենք, որ ինչ-որ մեկը մեզ պարտադրել է մնալ Հայաստանում և սպասել, թե ինչ է լինելու: Ես ենթադրում եմ, որ արգելք չկա՝ ուրեմն ազատ մարդ ենք», -«Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ այսինքն Միրոնովը օգոստոսի 31-ին փորձելու է հեռանա՞լ Հայաստանից, փաստաբանը պատասխանեց․ - «Նա անպայման կհեռանա՝ առանց փորձի, եթե չլինի որևէ արգելք․ պաշտոնական արգելք, որտեղ գրված է, որ մենք իրավունք չունենք հեռանալու Հայաստանից»:

2870 | 1
Facebook