Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նորից փակելու ենք Արմավիր-Երևան ավտոճանապարհը». Ակնալճի բնակիչ

17:50, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
«Նորից փակելու ենք Արմավիր-Երևան ավտոճանապարհը». Ակնալճի բնակիչ
     «Օգոստոսի 15-ից «ՄԱՊ»-ը մեզնից վերցնում էր լոլիկը, բայց օրեր առաջ անելանելի վիճակի մեջ դրեցին` ասելով, որ էլ չեն ընդունում: Հերթը հենց հասավ Ակնալճի գյուղացիներին, էլ չընդունեցին»,-ասաց բնակիչներից Նարեկը: Նա տեղեկացրեց, որ գործարանը միայն մի քանի՝ Սարդարապատ, Նորապատ և հարակից գյուղերից է լոլիկ ընդունել. «Չեն բացատրում` ինչն է պատճառը, եթե չէին մթերելու, թող նախօրոք ասեին, մենք էլ հերթ չկանգնեինք: Հիմա չգիտենք` որ ընկերությունը մեր բերքը կընդունի: Լոլիկներն արդեն փչանում են»: Գյուղացին տեղեկացրեց, որ իրենք նորից բողոքի ալիք են բարձրացնելու և փակելու են Արմավիր-Երևան ավտոճանապարհը:
     Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին գյուղացիները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը՝ պահանջելով մթերել լոլիկը: «ՄԱՊ» ընկերությունը համաձայնել էր լոլիկն ընդունել օգոստոսի 14-ից՝ պատճառաբանելով, թե գործարանում վերանորոգման աշխատանքներ են կատարում, մթերումը մի քանի օրից կսկսվի:
3141 | 1
Facebook