Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը ԴԱԻՇ ահաբեկիչներից ազատել են Հալեպի հյուսիսում գտնվող բնակավայրը

18:05, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Քրդերը ԴԱԻՇ ահաբեկիչներից ազատել են Հալեպի հյուսիսում գտնվող բնակավայրը

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի ջոկատները ԴԱԻՇ ահաբեկիչներից ազատել են Հալեպ գավառի հյուսիսում գտնվող Իմ-Խուշ բնակավայրը, РИА Новости-ին հայտնել է ընդդիմադիր «Սիրիական դեմոկրատական խորհրդի» անդամ, քուրդ քաղաքագետ Ռեիզան Հեդուն:

«Ջեիշ աս-Սիվար»-ն ու «Դեմոկրատական ուժերի հյուսիսային բրիգադն» իրենց վերահսկողության տակ են առել Իմ-Խուշ բնակավայրը: Անողոք պայքարից հետ ԴԱԻՇ-ը մեծ կորուստներ է կրել: Քրդերը հայտնաբերել են սպանված ահաբեկիչների 13 դի»,- պատմել է Հեդուն:

4112 | 0
Facebook