Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Audi-ին կմրցակցի Tesla Model S-ի հետ` էլեկտրական սեդան ստեղծելով

00:05, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2016 թ.
Audi-ին կմրցակցի Tesla Model S-ի հետ` էլեկտրական սեդան ստեղծելով

Audi ընկերության ղեկավար Ռուպերտ Շթադլերը հավանության է արժանացրել էլեկտրական սեդանի մշակումը, որը կկարողանա մրցակցել Tesla Model S-ի հետ: Ենթադրվում է, որ գերմանական ավտոարտադրողի այդ մոդելն անվանվելու է A9 e-tron: Այս մասին հաղորդում է Autocar-ը:
     Ի սկզբանե նախատեսվում էր, որ A9 անվանումը կստանա մոդելը, որը մրցակցելու է Mercedes-Benz S-դասի կուպեի, ինչպես նաև Bentley Continental GT-ի հետ: Այնուամենայնիվ, ավելի ուշ Audi-ն որոշեց այդպես անվանել նոր էլեկտրական ավտոմեքենան, որը մոդելի շարքում կզբաղեցնի մոտավորապես նույն տեղը, ինչ և A8-ը:
     Էլեկտրական սեդանը կառուցելու են Q6 e-tron հարթակի վրա: Մեքենան ստանալու է երեք շարժիչ՝ մեկն առջևի անիվների պտտման համար և երկուսը՝ ետևի:

5998 | 0
Facebook