Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոպինգ-սկանդալ՝ ըմբշամարտում. մի շարք մեդալակիրներ կարող են զրկվել օլիմպիական մեդալներից

15:50, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Դոպինգ-սկանդալ՝ ըմբշամարտում. մի շարք մեդալակիրներ կարող են զրկվել օլիմպիական մեդալներից

Ծանրամարտի դոպինգ-սկանդալից հետո հերթը հասել է ըմբշամարտին։ 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերի դոպինգ-փորձանմուշների վերստուգումից հետո հայտնի է դարձել, որ մի շարք մեդալակիրներ կարող են զրկվել օլիմպիական մեդալներից։ Մեկ ըմբիշ արդեն իսկ որակազրկվել է՝ արգելված նյութեր օգտագործելու պատճառով։ 2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալից է զրկվել 2013-ին ավտովթարի հետևանքով մահացած ռուս ազատ ոճի ըմբիշ Բեսիկ Կուդուխովը։ Արծաթե մեդալին է արժանացել հնդիկ Յոգեշվար Դութը։ Բացի այդ ոսկե մեդալից կզրկվի Ուզբեկստանի ներկայացուցիչ Արթուր Թայմազովը։ Մեդալից զրկվելու վտանգի տակ են նաև Ղազախստանը, Ադրբեջանը և Ուկրաինան ներկայացնող մի շարք ըմբիշներ, ովքեր դրական դոպինգ-թեստեր են հանձնել 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերի ընթացքում։

Ի դեպ, 2008-ի Պեկինի և 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքերից, ինչպես նաև ՄՕԿ-ի պաշտոնական կայքից ժամանակավորապես հանված են ըմբշամարտի մրցաշարերի արդյունքները։ Նշված է, որ դոպինգ-թեստերի վերստուգումների պատճառով արդյունքները փոփոխվում են և կհրապարակվեն ավելի ուշ։

14514 | 1
Facebook