Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի հզորագույն զենքը կեղծ տեղեկատվության տարածումն է». New York Times

20:10, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
«Ռուսաստանի հզորագույն զենքը կեղծ տեղեկատվության տարածումն է». New York Times

Ամերիկյան New York Times թերթը հոդված է հրապարակել, որում շեշտվում է որ Ռուսաստանի հզորագույն զենքը «կեղծ տեղեկատվության» տարածումն է:
     Թերթը որպես օրինակ է ներկայացնում Շվեդիան, որտեղ բանավեճ է ընթանում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ: Տեղական չինովնիկները, գրում է NYT-ն, հայտարարում են «կեղծ և խեղաթյուրված տեղեկատվության մասին» սոցցանցերում, որը «շփոթություն է մտցնում հարցի հասարակական ընկալման մեջ»: Օրինակի համար, սոցցանցերում անհանգստանում են, թե ՆԱՏՕ-ն Շվեդիայում միջուկային զենք կտեղակայի կամ նրա տարածքից կգրոհի Ռուսաստանի վրա, իսկ դաշինքի զինվորները վտանգ կներկայացնեն շվեդուհիների համար:
     Չնայած շվեդներին դեռևս չի հաջողվել հաստատել «ապատեղեկատվության» աղբյուրը, սակայն ամերիկյան ու եվրոպական հետախուզության «բազմաթիվ վերլուծաբաններ և փորձագետներ Ռուսաստանի հետք են տեսնում»:
     Շվեդ լրագրող և իրավաբան Անդերս Լինդբերգն, ըստ այդմ, վստահեցնում է, որ կարողացել է գտնել այն սխեման, որով գործում է Կրեմլի ապատեղեկատվության տարածումը: Ըստ լրագրողի` «ամեն ինչ սկիզբ է առնում ինչ-որ տեղ Ռուսաստանում, ռուսական պետական ԶԼՄ-ների կայքերում, այնուհետև այդ հաղորդագրությունները տարածում են ծայրահեղ աջ և ձախ կայքերը»:
     Ամերիկյան թերթը գրում է, որ Մոսկվան ձգտում է կասկածներ և գժտություն մտցնել ՆԱՏՕ-ի մեջ և օգտագործում է դրա համար ոչ միայն «գաղտնի» մեթոդներ, ինչպես Շվեդիայում, այլև ավանդական ԶԼՄ-ներ՝ Sputnik գործակալությունը և RT հեռուստաալիքը:
     Մոսկվայի գլխավոր թիրախը թերթը համարում է Եվրոպան, որտեղ աճում է աջ խմբերի հանրահայտությունը, իսկ ԵՄ-ի աջակցությունը գնալով նվազում է: NYT-ն հենց Ռուսաստանին է վերագրում լիբերալ ժողովրդավարության անարդյունավետության և եվրոպական կառավարությունների՝ տարատեսակ ճգնաժամերը հաղթահարելու անկարողության մասին գաղափարների տարածումը:

8140 | 0
Facebook