Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հրաբուխ` մանուշակագույն լավայով

01:10, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2016 թ.
Հրաբուխ` մանուշակագույն լավայով

Ինդոնեզիայի Արևելյան Ճավա կղզու Իջեն հրաբխային շղթայի Կավահ Իջեն հրաբուխն արտասովոր` մանուշակագույն լավա է ժայթքում։ Հրաբխի խառնարանի խորությունը 200 մետր է։ Խառնարանի ընդերքում գտնվում է ծծմբական թթվի` աշխարհի ամենամեծ լիճը։

Արևի ծագելուն պես խառնարանի խորքերից ջերմություն է բարձրանում։ Հեղուկ ծծումբը, որ հոսում է լճի եզրերով, բարձր ջերմության ազդեցությամբ մանուշակագույն բոցեր է արձակում։

Այստեղ ծծմբի հանքեր կան, որտեղ հանքափորներն ահավոր պայմաններում են աշխատում, նրանք ոչ մի հարմարանք և անվտանգության ոչ մի երաշխիք չունեն։ Հանքափորներն սպասում են այնքան, մինչև հրաբխից առանձնացած ծծումբը հոսի ձեռնափոր անցքերով։ Նրանք կուտակված ծծումբը հավաքում են զամբյուղների մեջ և ձեռքով դուրս հանում խառնարանից` այս ծանր աշխատանքի համար գրոշներ ստանալով։
     Արտաքուստ գեղեցիկ այս վայրն այցելելն այդքան էլ հեշտ չէ։ Ծծմբից այնտեղ ահավոր գարշահոտություն է տիրում, իսկ քամու հետևանքով օդ բարձրացված գազերը ներթափանցում են թոքեր և խիստ վտանգավոր են առողջության համար։ Իսկ թե ինչպես են այս պայմաններում առանց կանխարգելիչ որևէ միջոցի աշխատում հանքափորները, այդպես էլ մնում է անբացատրելի։

Մանուշակագույն լավան 2008թ. առաջին անգամ լուսանկարել է Օլիվիե Գրյունվալդը։

18510 | 0
Facebook