Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան, չնայած Կուրիլների շուրջ տարաձայնությունների, որոշել է օգնել Ռուսաստանին

16:25, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Ճապոնիան, չնայած Կուրիլների շուրջ տարաձայնությունների, որոշել է օգնել Ռուսաստանին

Ճապոնիան տնտեսական աջկուցություն կցուցաբերի ռուսաստանյան Հեռավոր Արևելքին, անգամ այն դեպքում, եթե Կուրիլյան կղզիների շուրջ տարաձայնությունները չլուծվեն: Այս մասին հաղորդել է The Japan Times-ը` հենվելով իր աղբյուրներին:
     Հաղորդվում է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սեպտեմբերի 2-ին և 3-ին Վլադիվոստոկում կայանալիք Արևեյան տնտեսական համաժողովի ժամանակ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպման ժամանակ Ճապոնիան կհաստատատի իր պատրաստակամությունը Ռուսաստանին աջակցելու հարցում:
     Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան Reuters գործակալությանը հայտնել է, որ Ճապոնիան նոր մոտեցում է որդեգրել Ռուսաստանի հանդեպ, որով իրենք կենտրոնանում են հատկապես տնտեսական հարցերի վրա: Սակայն բարձրաստիճան պաշտոնյան չի պատասխանել այն հարցին` արդյոք Ճապոնիան պատրաստ է հրաժարվել Կուրիլների հանդեպ ունեցած հավակնություններից:

5076 | 0
Facebook