Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ նրան տեսա, ոչինչ չասաց, միայն ժպտաց…». պատմում է Արամ Մանուկյանի մայրը

17:10, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
«Երբ նրան տեսա, ոչինչ չասաց, միայն ժպտաց…». պատմում է Արամ Մանուկյանի մայրը

«Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանի վիրահատության ժամանակ հիվանդանոցում էր գտնվում նաև Արամի մայրը` Մարինե Մանուկյանը: Վերջինը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ որդու և ամուսնու գործողությունների մասին որևէ բան չի իմացել. «Արամը տեսնում էր հայրենիքն ազատ, անկախ, ինչպես ծովից ծով Հայաստանն էր Տիգրան Մեծի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ հոր հետ միասին այդ քայլին դիմեցին»,- ասել է մայրը` հավելելով, որ որդին հայրենասեր է:
     Արամին տեսակցել թույլ չեն տվել. «Վերջին անգամ, երբ տեսա, ոչինչ չասաց, միայն ժպտաց, հազիվ հասցրեցի ձեռքը բռնել»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր «Էրեբունի» ԲԿ-ում Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունը բարեհաջող է անցել:

4029 | 0
Facebook